Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Բարձր ճնշումը վնասում է ուղեղը

Բարձր ճնշումը վնասում է ուղեղը

Նյարդաբանները պարզել են, որ արյան բարձր ճնշումը 40-ամյա մարդկանց շրջանում արագացնում է գլխուղեղի ծերացումը, նույնիսկ եթե մարդը հիպերտենզիայի ախտանշաններ չի զգում: Բժիշկների կարծիքով, դա եւս մեկ փաստարկ է, որ ճնշումը պետք է կարգավորել ոչ միայն հասուն տարիքում:

 

Հետազոտության ընթացքում Սաքրամենթոյի UC Davis Alzheimer`s Disease Center-ի ամերիկացի գիտնականները պարզել են, որ 40-ին մոտ տարիքի մարդկանց մոտ հիպորտոնիան եւ նախահիպերտոնիկ վիճակը վնասում է ուղեղի կառուցվածքն ու ֆունկցիան: Մասնավորապես, խախտվում է սպիտակ նյութի ամբողջականությունը եւ նվազում գորշ նյութի ծավալը, հաղորդում է «Բժշկական տեղեկատվական ցանցը»:

 

Փորձագետները պարզաբանել են, որ նման փոփոխությունները կապված են հասուն տարիքի մարդկանց կոգնիտիվ շեղումների հետ: Այսպիսով, միջին տարիքում կարգավորելով սեփական ճնշումը, մարդիկ խուսափում են ապագայում մտավոր ունակությունների նվազումից:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ